«Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին 12 ամսով երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ՝ մինչև 2024 թվականի ամառը։
Էլնենին այժմ Միկել Արտետայի թիմի հնաբնակներից մեկն է, որը Էմիրեյթսի ակումբին է միացել «Բազելից» 2016 թվականի հունվարին: Այդ ժամանակից ի վեր Մոհամեդը 155 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում:
Էլնենիի նախորդ պայմանագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում, սակայն «Արսենալը» որոշել է երկարաձգել Մոհամեդի հետ պայմանագիրը, չնայած այն հանգամանքին, որ 30 ամյա եգիպտացին այժմ բացակայում է ծնկի վնասվածքի պատճառով:
«Ես շատ երջանիկ եմ: Ես շատ եմ սիրում այս ակումբը և մեր երկրպագուներին, և ամեն օր, երբ այստեղ եմ, կփորձեմ առավելագույնս օգնել մեր թիմին, դառնալ լավագույնը», – ասել է Էլնենին: