• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» 5 ֆուտբոլիստների հետ նոր պայմանագիր է ստորագրել

«Արսենալը» պաշտոնապես հայտարարել է իր հինգ ֆուտբոլիստների հետ նոր, երկարաժամկետ պայմանագրերի ստորագրման մասին: Այդ ֆուտբոլիստներն են 23-ամյա Կիերան Գիբսը, 20-ամյա Կարլ Ջենկինսոնը, 19-ամյա Ալեքս Օքլեյդ-Չեմբերլենը, 21-ամյա Աարոն Ռեմսին և 20-ամյա Ջեկ Ուիլշերը:

Այս ֆուտբոլիստները միասին 350 խաղի են մասնակցել «Արսենալի» մեկնարկային կազմում: Բոլոր հինգն էլ իրենց ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են: Օրինակ՝ Ռեմսին արդեն 24 խաղի է մասնակցել Ուելսի ազգային հավաքականի կազմում:

-Մենք շատ ուրախ ենք, որ այս ֆուտբոլիստները նոր պայմանագիր են ստորագրել ակումբի հետ: Մեր նպատակն է ակումբում պահել երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներին: Դուք լավ ճանաչում եք այս խմբի առաջատար Ջեկին, սակայն մյուս չորսն էլ բացառիկ խաղացողներ են:

Ես հավատում եմ մեր կայունությանը և կարծում եմ, որ եթե թիմի կորիզը բրիտանացիներ լինեն, ապա ավելի հեշտ կլինի կազմակերպել խաղը: Պետք է առաջ շարժվենք, որպեսզի հետագայում էլ կարողանանք նրանց պահել թիմում,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Արսեն Վենգերը:

Հետաքրքիր փաստեր