«Արսենալի» սկաուտները շարունակում են հետևել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին և Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերին:
Չնայած Մեսութ Օզիլի սենսացիոն տրանսֆերին, Արսեն Վենգերը դեռ ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալն» իր մասնագետներին կուղարկի Բունդեսլիգա:
Ավելացնենք, որ «Արսենալը» հետաքրքրվում էր նաև Յուլիան Դրակսլերի և Մարկո Ռոյսի ծառայություններով, սակայն Օզիլի տեղափոխությունից հետո այս ֆուտբոլիստների հանդեպ Վենգերի հետաքրքրությունը նվազեց: