Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտները հաստատել է, որ այս ամռանը կխզի բոլոր կապերն «Արսենալի» հետ:
Բենդտներն «Արսենալի» ֆուտբոլիստ է 2005թ-ից, սակայն վերջին երկու տարիները նա վարձակալությամբ անցկացրել է «Սանդերլենդում» և «Յուվենտուսում»: Այս երկու տարիները Բենդտների համար հեշտ չեղան:
25-ամյա դանիացու խոսքերով, ով «զինագործների» կազմում անցկացրած 157 խաղում դարձել է 43 գոլի հեղինակ, «Արսենալը» համաձայնվել է բաց թողնել իրեն: Այժմ Բենդտներն իր համար նոր աշխատավայր է փնտրում:
-Այժմ ես մշտական տրանսֆերի համար բանակցում եմ հինգ-վեց ակումբների հետ: Առաջիկա շաբաթներում ես կորոշեմ, թե որ ակումբ եմ ուզում տեղափոխվել,- Բենդտների խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: