«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնացին Լիգայի գավաթից՝ 1/16-րդ փուլ չկարողանալով հաղթանակներ տանել։
Երեկոյի առաջին սենսացիան տեղի ունեցավ Բոլեյն Գրաունդ մարզադաշտում, որտեղ «Վեստ Հեմը» 3:1 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ։ «Զինագործները» իրենց միակ գոլը խփեցին Մարտին Էդեգորի ջանքերով, երբ խաղի ելքը արդեն վճռված էր։
Քիչ անց «Յունայթեդը» սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։ «Կաչաղակները» վրեժխնդիր եղան «կարմիր սատանաներից» վերջին մրցաշարի եզրափակչում կրած պարտության համար։
Բայց «Լիվերպուլն» ու «Չելսին» չհիասթափեցրին իրենց երկրպագուներին՝ հաղթելով համապատասխանաբար «Բորնմուտին» (1:2) և «Բլեքբեռնին» (2:0):
Լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ դուրս եկան նաև «Էվերթոնն» ու «Ֆուլհեմը»:
«Վեստ Հեմ» 3 – 1 «Արսենալ»
Գոլեր՝ Ուայթ (ինքն․), Կուդուս, Բոեն – Էդեգոր։
«Բորնմուտ» 1 – 2 «Լիվերպուլ»
Գոլեր՝ Կլյուվերտ – Գակպո, Նունիես։
«Չելսի» 2 – 0 «Բլեքբեռն»
Գոլեր՝ Բադյաշիլ, Ստերլինգ։
«Էվերթոն» 3 – 0 «Բերնլի»
Գոլեր՝ Տարկովսկի, Օնանա, Յանգ։
«Իպսվիչ» 1 – 3 «Ֆուլհեմ»
Գոլեր՝ Բագոտ – Ուիլսոն, Մունիես, Քեյրնի։
«Մանչեսթեր Յունայթեդ» 0 – 3 «Նյուքասլ Յունայթեդ»
Գոլեր՝ Ալմիրոն, Հոլլ, Ուիլոկ։