• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսենալ – Չելսի։ (Անոնս)

Երեքշաբթի երեկոյան տեղի կունենա Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի վերջին հանդիպումը, որտեղ կառճակատվեն «Արսենալը» և «Չելսին»։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հանդիպման անոնսը։

Արսենալ — Չելսի 23:00

Պրեմիեր լիգայի վերջին չորս հանդիպումներից և ոչ-մեկում «զինագործները» չեն կարողացել հաղթել իրենց մրցակիցներին (3 ոչ-ոքի, 1 պարտություն)։ Միկել Արտետայի գլխավորությամբ, սա «Արսենալի» վատագույն շարքն է 2020 թվականի նոյեմբերից-դեկտեմբեր ամիսներից հետո, որտեղ այդ շարքը հասել էր մինչև 7 խաղի։ «Զինագործները» միավորներ են կորցրել առաջնության իրենց վերջին 14 խաղերից յոթում:

Ֆրենկ Լեմպարդի վերադարձից հետո «Չելսին» պարտվել է իր անցկացրած բոլոր հինգ հանդիպումներում։ Վերջին յոթ խաղերում «կապույտները» կարողացել են գրավել մրցակիցների դարպասը ընդամենը մեկ անգամ:

«Արսենալը» հաղթել է «Չելսիի» հետ իր վերջին վեց հանդիպումներից հինգում, և պարտվել է միայն 2021 թվականի օգոստոսին Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած տնային խաղում 0:2 հաշվով: «Զինագործները» 2003-2004 թվականներից ի վեր առաջին անգամ կարող են երեք անընդմեջ հաղթանակ տանել «կապույտների» նկատմամբ:

«Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան չի կարողանա մասնակցել խաղին՝ մեջքի վնասվածքի պատճառով: Շարունակում են բացակայել նաև Տակեհիրո Տոմիյասուն և Մոհամեդ Էլնենին։

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը լուծել է ծնկի հետ ունեցած խնդիրները։ Կալիդու Կուլիբալիի մասնակցությունը կասկածի տակ է։ Մարկ Կուկարելիան, Ռիս Ջեյմսը, Մեյսոն Մաունտն ու Արմանդո Բրոյան հաստատ չեն մասնակցի  այս խաղին։

Հետաքրքիր փաստեր