«Արսենալը» պաշտոնապես հայտնել է Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Վեստ Հեմի» դեմ տնային խաղի հետաձգման մասին: Խաղը նախատեսված էր դեկտեմերի 26-ին, որը անգլիական ֆուտբոլում համընկնում է «Boxing Days»-ի հետ:
Որոշման պատճառը Լոնդոնի մետրոյի աշխատողների գործադուլն է:
Աշխատողները նախատեսել են երեք օր գործադուլ անել, որոնցից առաջինը հենց դեկտեմբերի 26-ին է:
Տրանսպորտային խնդիրներից խուսափելու համար «Արսենալի» ղեկավվարությունը տեղափոխել է լոնդոնյան դերբիի օրը: Այս պարագայում «զինագործները» պետք է խաղային հաջորդ օրը, սակայն խաղերի գրաֆիկը ստիպել է խաղը տեղափոխել հունվարի վերջին շաբաթը:
Նաև հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 26-ին Լոնդոնում տեղի ունեցող մյուս խաղը չի հետաձգվի: «ՔՊՌ»-ն այդ օրը կարող է ընդունել «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»: «Լոֆտուս Ռոուդը» չափերով շատ ավելի փոքր է և խնդիրները երկրպագուների համար ավելի քիչ կլինեն: