• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Տոտտենհեմ» (անոնս)

Արսենալ ՏոտտենհեմՊրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում: Հյուսիսլոնդոնյան դերբիում հերթական անգամ կբախվեն երկու սկզբունքային մրցակիցներ:

Այս ակումբների հակամարտությունը ձգվում է հեռավոր 1886 թվականից, երբ հիմնադրվեց «Արսենալը»:

«Տոտտենհեմն» առաջնության այն երկու ակումբներից է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դեռ միավոր չի կորցրել: Վիլաշ-Բոաշի սաները հաղթանակով են ավարտել «Կրիստալ Փելեսի» և «Սուոնսի Սիթիի» հետ խաղերը: Երկու խաղում էլ հաղթական գոլերի հեղինակ է դարձել Ռոբերտո Սոլդադոն:

«Զինագործներն» առաջին տուրում սեփական հարկի տակ «Աստոն Վիլլայից» կրած անակնկալ պարտությունից (1:3) հետո առավելության հասան «Ֆուլհեմի» նկատմամբ: Վենգերի սաները խնդիրներ չունեցան նաև «Ֆեներբահչեի» հետ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

«Արսենալը» դեռ աշխատանքներ է տանում տրանսֆերային հարթակում՝ ցանկանալով ուժեղացնել կազմը, սակայն ամառվա սկզբից նախատեսված 70 մլն ֆունտը դեռ չի ծախսվել: Այդքան խոստացված վառ անունների փոխարեն «զինագործներին» են միացել միայն Յայա Սանոգոն և Մաթյու Ֆլամինին՝ երկուսն էլ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Ինչ վերաբերվում է «Տոտտենհեմին», ապա նրանք ամենաարդյունավետը օգտվեցին տրանսֆերային շուկայից: Գրեթե վերջնական բաժանվելով Գարեթ Բեյլից՝ նրանց միացան այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Պաուլինյոն, Ռոբերտո Սոլդադոն, Էթիեն Կապուն, Էրիկ Լամելան, Քրիստիան Էրիկսենը:

«Արսենալից» վնասվածքի պատճառով խաղին չեն կարողանա մասնակցել Լուկաս Պոդոլսկին, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Միկել Արտետան: Փոխարենը շարք են վերադարձել Աարոն Ռեմսին և Ջեկ Ուիլշերը: Հյուրերից ոչ լավ մարզավիճակի պատճառով կբացակայեն Բենուա Ասու-Էկոտոն և Էմանուել Ադեբայորը: Վնասվածք ունի Ահարոն Լենոնը, ում մասնակցությունը քիչ հավանական է: Ինչ վերաբերվում է նորեկներին, ապա Էրիկսենը, Լամելան և Կիրիկեշը հասցրել են մարզվել թիմի հետ և կարող են այսօր իրենց նորամուտը նշել:

Սա 171-րդ հյուսիսլոնդոնյան դերբին է: Հակամարտությունների պատմությունում առավելությունը «Արսենալի» կողմն է, որը հաղթել է 71 խաղում՝ «Տոտտենհեմի» 54 հաղթանակի դիմաց, 45 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունքը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Գլխավոր մրցավար՝ Մայքլ Օլիվեր:

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր