Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։
«Զինագործները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման միակ գոլը 83-րդ րոպեին խփեց երիտասարդ Լուկաս Տորեյրան։
Այս հաղթանակից հետո Ունայ Էմերիի թիմը վաստակած 34 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Տորեյրա՝ 83ր։