Չեմպիոնների Լիգայի F խմբում այսօր «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»:
Գերմանացիները կարողացան կարևոր հաղթանակ տանել խմբի առաջատարի նկատմամբ: 16-րդ րոպեին մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը գրավեց Վոյցեխ Շեսնիի պաշտպանած դարպասը՝ առաջ մղելով դորտմունդյան ակումբին: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին «զինագործներին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:
Իսկ հանդիպման ավարտից 8 րոպե առաջ «Բորուսիայի» լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդոավսվկին խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Գոլեր․ Մխիթարյան՝ 16ր, Ժիրու՝ 41ր, Լևանդովսկի՝ 82ր: