Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալեց 14-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»:
Առաջին խաղակեսը անցավ «զինագործների» նկատելի առավելությամբ, սակայն Վենգերի սաները ոչ մի կերպ չկարողացան ստեղծված պահերը գոլի վերածել:
Երկրորդ խաղակեսում էլ լոնդոնցիները վերահսկում էին խաղը, սակայն առաջինը հաջողության հասան հյուրերը: 57-րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Մայքլ Տերները՝ 0:1: «Արսենալը» վերջին րոպեներին կարողացավ ոչ միայն խուսափել պարտությունից, այլ նաև հաղթանակ կորզել: 85-րդ րոպեին 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Միկել Արտետան: 3 րոպե հետո «զինագործները» առաջ անցան հաշվի մեջ: Ինքնագոլի հեղինակ դարձավ Սեբաստիան Բասսոնգը: Իսկ ավելացրած ժամանակում Լուկաս Պոդոլսկին հաշիվը դարձրեց 3:1:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» բարձրացավ երրորդ հորիզոնական:
Գոլեր. Տերներ՝ 57ր, Արտետա՝ 85ր (11մ), Բասսոնգ՝ 88ր (ինքն.), Պոդոլսկի՝ 90ր