Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
Արսեն Վենգերի սաները վստահ հաղթանակ տարան «կաչաղակների» նկատմամբ: «Զինագործներից» դուբլի հեղինակ դարձան Օլիվյե Ժիրուն և Սանտի Կազորլան: Հյուրերի միակ գոլն էլ խփեց երիտասարդ Այոսե Պերեսը:
Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ վաստակած 26 միավորով կշարունակի զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ժիրու՝ 15ր, 58ր, Կազորլա՝ 54ր, 89ր, Պերես՝ 63: