«Չելսին» մոտ է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելուն։
19-ամյա Զախարյանը համարվում է Ռուսաստանի ամենավառ երիտասարդ տաղանդներից մեկը, ով արդեն չորս խաղ է անցկացրել ազգային հավաքականում։
Կապույտները 15 միլիոն եվրոյի առաջարկ են ներկայացրել Արսենի համար, և ակնկալվում է, որ դա բավարար կլինի «Դինամոյին» գործարք կնքելու համար:
«Զախարյանի տեղափոխությունը «Չելսի՞», ամեն ինչ շատ մոտ է»,- ТАСС-ին հաստատել է ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեևը։