• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը դժգոհում է մամուլից

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեղադրել է մամուլին իր ակումբի հետ կապված մշտական լարվածություն պահելու մեջ:

Ֆրանսիացու կարծիքով լրագրողները փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, կարծես «զինագործներն» աղետի եզրին են կանգնած, և Վենգերին, ով տրանսֆերային շուկայում պասիվություն է դրսևորում, այդ ամենը դուր չի գալիս:

-Տեսե՛ք, մենք ընդամենը մեկ խաղ ենք պարտվել մարտից ի վեր: Ահա թե ինչու «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը բոլորին զարմացրեց: Սակայն մինչ այդ մենք Չեմպիոնների Լիգայում կարողացանք հաղթել «Բավարիային», իսկ մի քանի օր առաջ` «Ֆեներբահչեին»:

«Էմիրեյթսի» երկրպագուների ուղեղը մի փոքր լվացել են, և ես չգիտեմ` արդյոք դա ճիշտ է: Տարիներ շարունակ մենք տիտղոսներ չենք նվաճում, և դա է պատճառը, որ տեղեկությունը բացասական ձևով է ընկալվում:

Սակայն մենք պետք է համակերպվենք դրա հետ և կենտրոնանանք մեր աշխատանքի վրա: Մենք չպետք է արձագանքենք այն խոսքերին, որոնք մեր հասցեին են ասում,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր