«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը զգուշացրել է պաշտպան Բակարի Սանյային, որ խողացողը չպետք է որոշի՝ ինքը լքելու է «Էմիրեյթսը», թե ոչ:
Ինչպես հայտնի է, մրցաշրջանի ավարտից հետո մինչև Սանյայի պայմանագրի լրանալը մնում է ընդամենը 1 տարի: Առաջ նմանատիպ իրավիճակում հայտնվել են Սամիր Նասրին և Ռոբին վան Պերսին, և «զինագործները», չկարողանալով համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, ստիպված են եղել վաճառել նրանց:
Բացի այդ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հայտնել է, որ Սանյայի ներկայացուցիչները քննարկում են ֆուտբոլիստի՝ «ՊՍԺ» տեղափոխվելու տարբերակը:
Մինչդեռ Վենգերը շտապեց զգուշացնել իր ֆուտբոլիստին, որ նա չպետք է որոշի, այլ «Արսենալը»:
-Նա ազատ չի լինելու ամռանը, այդ իսկ պատճառով նա կհեռանա, եթե մենք նրան թողնենք: Իսկ մեր ցանկությունն է պահել նրան, և նա այդ գիտի,- հայտնել է Վենգերը: Sky Sports