«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների քանակը:
Այս ամառ չկարողանալով թիմը համալրել բավականաչափ նոր ֆուտբոլիստներով, այժմ «զինագործների» պահեստային նստարանին կանոնավոր կերպով հայտնվում են երիտասարդ ֆուտբոլիստներ` առանց լուրջ խաղային փորձի: Չեմպիոնների Լիագայի խմբային փուլում «Մարսելի» դեմ խաղից առաջ Վենգերին անհանգստացրել է այս թեման:
-Ես անհանգիստ եմ: Այժմ մենք խաղում ենք 3-4 օրը մեկ, և այդ պատճառով էլ շատ կարևոր է, որպեսզի մեր ֆուտբոլիստները շուտ վերականգնվեն և շարք վերադառնան:
Հաջորդ երկու ամսիների ընթացքում մենք չենք կարող խաղալ այն կազմով, որն այժմ ես իմ տրամադրության տակ ունեմ,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Star-ը: