«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրեն իսկապես զարմացրել է «զինագործների» հաղթանակների շարքը:
Այս շաբաթ «Բերնլիի» նկատմամաբ տարած հաղթանակն «Արսենալի» համար ութերորդ անընդմեջ հաղթանակն էր Պրեմիեր Լիգայում։ Լոնդոնցիների համար ռեկորդային է եղել 9 հաղթանակը, որին նրանք հասել են «անպարտելի» մրցաշրջանում՝ 2003/2004:
-Ես մշտապես դրական արդյունքի հույս ունեմ, սակայն աշխարհում չկա այնպիսի մարզիչ, ով կարող է լրջորեն սպասել նման հաջողության: Դու չես կարող յուրաքանչյուր խաղում հաղթել 3:1 կամ 4:1 հաշվով: Դու պետք է կարողանաս հաղթել նաև նվազագույն հաշվով, և ես ուրախ եմ, որ մենք ունակ ենք դրան:
Մենք գիտենք, որ կարող ենք ցուցադրել դիտարժան և վառ ֆուտբոլ, սակայն շաբաթ օրը բավական ծանր խաղ ստացվեց: Ուրախ եմ, որ նույնիսկ այդ դեպքում մենք հաղթեցինք,- ասել է Վենգերը: