«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիային» զիջեց 1:2 հաշվով՝ միայն այն պատճառով, որ հաղթելու ցանկությունը չափից շատ էր:
Երեքշաբթի երեկոյան «զինագործներին» չհաջողվեց նվեր մատուցել իրենց մարզիչ Արսեն Վենգերին՝ ծննդյան 64-ամյակի առթիվ:
-Այս արդյունքի հետ դժվար է համակերպվել, քանի որ մենք ավելի լավ էինք խաղում: Մենք պարտվեցինք այս խաղում, քանի որ շատ էինք ուզում հաղթական գոլը փխել: Մենք շատ ուժեր ներդրեցինք հարձակման վրա և գոլ բաց թողեցինք,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ դորտմունդցիների հաղթական գնդակը խփեց Ռոբերտ Լևանդովսկին: