• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր․ «Ցանկանում ենք երկու-երեք նոր ֆուտբոլիստներ գնել»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր ակումբի տրանսֆերային նպատակների մասին և հայտնել, որ մինչև սեպտեմբերի 2-ը նոր համալրումներ կլինեն:

-Տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռ 16 օր կա, և մենք, իհարկե, փնտրում ենք թիմը ուժեղացնելու տարբերակներ: Մենք ուշադրությունը դարձնում ենք ֆուտբոլիստների որակի և ոչ թե քանակի վրա: Գլխավոր պահանաջն այն է, որ ֆուտբոլիստը համապատասխանի ակումբի խաղային ձեռագրին: Մենք ցանկանում ենք երկու-երեք ֆուտբոլիստներ գնել, սակայն դրանով չենք իջեցնի պահանջվող որակները:

Որպեսզի տրանսֆերն ավարտին հասնի, անհրաժեշտ է, որպեսզի համաձայնվեն երեք կողմերն էլ, իսկ դա հեշտ գործընթաց չէ: Թոփ մակարդակի ֆուտբոլիստները միշտ էլ պահանջված են տրանսֆերային շուկայում,- հայտնել է Վենգերը:

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի բացվելուց օրեր առաջ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի մարզիչը թիմը ուժեղացնելու համար 70 մլն ֆունտ է ստացել, սակայն մինչ այժմ նրանց է միացել միայն Յայա Սանոգոն՝ այն էլ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Հետաքրքիր փաստեր