• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Ազարի գործակալը եղել է իմ տանը»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ երկու տարի առաջ շատ մոտ էր «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին գնելուն, սակայն արդյունքում չկարողացավ դիմանալ «Չելսիի» մրցակցությանը:

Այդ ժամանակ բելգիացի կիսապաշտպանին ցանկանում էին գնել եվրոպական շատ գրանդ ակումբներ՝ այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Սակայն գործարքի իրականացմանը ամենից մոտ էր «Արսենալը» մինչև չհանդիպեց ֆինանսական արգելքին:

-Այո, ես ցանկանում էի գնել նրան: Նրա գործակալը եղել է իմ տանը, սակայն հերթական անգամ ֆինանսական արգելքի հանդիպեցինք, երբ «Չելսին» արեց իր առաջարկը, որի հետ մենք չէինք կարող համեմատվել:

Նա կարող է հասնել Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին, եթե շարունակի զարգացնել իր որակները,- ասել է Վենգերը: beIN Sports