«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր մտահոգությունն է արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ անգլիական ակումբները ավարտեցին իրենց մրցելույթները Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում:
-Երկար ժամանակ նման բան չէր եղել, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ չանցնեին ոչ մի անգլիական ակումբ: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Արսենալը» դուրս մնացին եվրոպական գլխավոր առաջնությունից:
Նրանք, ովքեր անհանգստանում են անգլիական Պրեմիեր Լիգայի ապագայով, պետք է ուշադրություն դարձնեն այս փաստի վրա և մտածեն այս ուղղությամբ,- հայտնել է Վենգերը:
Նշենք, որ «Արսենալը» երկու խաղերի արդյունքում զիջեց «Բավարիային» և դուրս մնաց հետագա պայքարից: