• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Առավելություն ունենք «Տոտտենհեմի» նկատմամբ»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի ուժեղագույն քառյակում տեղ զբաղեցնելու պայքարում իր թիմն առավելություն ունի «Տոտտենհեմի» նկատմամբ:

Առաջիկա հանգստյան օրերին «Արսենալն» ընդունում է վերջին հորիզոնականում գտնվող «Ռեդինգին», իսկ «Տոտտենհեմը» հյուրընկալվում է «Սուոնսիին»: Եթե ամեն ինչ լինի Վենգերի ծրագրով, ապա «զինագործներն» ընդհուպ կմոտենան իրենց հարևաններին:

Վենգերն, ում թիմը 15 տարի անընդմեջ մասնակցում է Չեմպիոնների Լիգային և 17 տարի շարունակ մրցաշրջանն ավարտում է «Տոտտենհեմից» բարձր հորիզոնականում, վստահ է, որ փորձն այս անգամ էլ կօգնի «Արսենալին»:

-Մենք երկար տարիների փորձ ունենք: Մենք հատուկ ձգտում ունենք հասնելու դրան միասին: Լավ հնարավորություն է մեզ համար: Ցանկանում ենք օգտվել այդ հնարավորությունից:

Պարզապես ցանկանում ենք պահպանել մեր մարզավիճակը: «Բավարիայի» և «Սուոնսիի» հետ խաղերը մեզ ոգևորել են մրցաշրջանի ավարտին: Առջևում դեռ 9 հանդիպում կա: 5 խաղ տանը և 4-ը դրսում,- հայտնել է Վենգերը:

Հետաքրքիր փաստեր