Արսեն Վենգերը վստահ է, որ իր հեռանալուց հետո «Արսենալում» այնպիսի խնդիրներ չեն լինի, ինչպես եղան «Յունայթեդում»՝ Սէլ Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո:
Վենգերը լոնդոնյան ակումբը գլխավորում է 18 տարի, սակայն նրա ներկայիս պայմանագիրը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին և նա դեռ նոր պայմանագիր չի ստորագրել: Հավանականություն կա, որ այս մրցաշրջանից հետո ֆրանսիացի մարզիչը կլքի «Էմիրեյթսը»:
-Չեմ կարծում, որ «Արսենալի» համար դժվար կլինի ինձ փոխարինող գտնելը, ինչպես որ եղավ «Յունյաթեդում», երբ հեռացավ Սէր Ալքեսը: Ես իսկապես այդպես եմ կարծում,- ասել է Վենգերը: Daily Mirror