• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Ես հիասթափված եմ»

Արսեն ՎենգերԱրսեն Վենգերը հիասթափված է երեկվա պարտությունից հետո: Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում Արսեն Վենգերի թիմը մրցակցի հարկի տակ պարտվեց Անգլիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բրեդֆորդին»:

-Շնորհավորում եմ «Բրեդֆորդին»: Նրանք լավ պաշտպանվում էին և առաջին խաղակեսը մեզնից լավ խաղացին: Սակայն լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսին մենք ռեալ հնարավորություն ունեինք գոլ խփելու, սակայն չխփեցինք,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Ըստ Վենգերի` այս խաղը տիպիկ գավաթային հանդիպում էր իր դժվարություններով: Իսկ «զինագործները» պարտվեցին, քանի որ լավ չիրացրին 11 մետրանոց հարվածաշարը:

-Երբ 11 մետրանոց հարվածներ են լինում, դու կարող ես և´ պարտվել, և´ հաղթել: Իհարկե, դժվար է, երբ առաջին իսկ 11 մետրանոցը չես իրացնում: Դա հոգեբանորեն ճնշում է: Գիտեք` ի´նչն է ինձ առավել ցավեցնում: Մենք խաղում էինք 5 հարձակվողներով և պարտվեցինք,- նշել է Վենգերը:

Հետաքրքիր փաստեր