«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել համոզել Մեսութ Օզիլին լոնդոնյան ակումբ տեղափոխվել:
-Մենք զրուցում էինք Օզիլի հետ գերմաներեն: Երբ նա տեղափոխվում էր «Ռեալ», ես ցանկանում էի նրան «Արսենալ» հրավիրել:
Այն ժամանակ ինձ չհաջողվեց, սակայն այդտեղից մեր շփումը սկսվեց: Երկորդ փորձը հաջող ստացվեց: Իմ կարծիքով, նրան ձեռք բերելու իմ առաջին փորձն օգնեց ի վերջո նրան մեր ակումբ բերել,- նշել է Վենգերը: