• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Եվրոպա Լիգայի հաղթանակը ինձ չէր ուրախացնի»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Եվրոպա Լիգայում «Չելսիի» հաղթանակը անկարևոր է:

Ի տարբերություն «Արսենալի», «Չելսին» դուրս մնալով Չեմպիոնների Լիգայից՝ մասնակցեց Եվրոպայի՝ կարևորությամբ երկրորդ առաջնությանը, որում էլ հաղթանակ տարավ:

Սակայն Վենգերը ոչ մի կարևորություն չի տալիս «ազնվականների» նվաճած տիտղոսին:

-Ոչ, իհարկե չեմ նախանձում: Ուղղակի հերթական անգամ զարմացա, որ Եվրոպա Լիգայի եզրափակչում խաղում էր մի թիմ, որը սկզբում մասնակցում էր Չեմպիոնների Լիգայում:

Արդյո՞ք դա ճիշտ է: Մրցաշրջանի սկզբում նրանց նպատակը Չեմպիոնների Լիգան էր, ոչ թե Եվրոպա Լիգան:

Եթե ես հաղթեի Եվրոպա Լիգայում, ինչպես «Չելսին», ապա ուրախ չէի լինի: Իհարկե մրցանակ է, սակայն ավելի հեշտ կլինի եթե Չեմպիոնների Լիգայից այնտեղ թիմեր չհայտնվեն: Միայն այդ ժամանակ կարող ենք ասել, որ Եվրոպա Լիգայի համար պայքարում են ակումբներ, որոնք միասին են սկսել առաջնությունը,- Վենգերի խոսքեր է մեջբերում Daily Mirror-ը: