«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել իր հարձակվող Ժերվինյոյի ելույթների մասին ընթացիկ մրցաշրջանում:
-Գիտեմ, որ Ժերվինյոն անընդհատ ճնշման տակ է գտնվում այն բանի համար, որ չի կարողանում օգտագործել գոլային պահերը: Աֆրիկյան ազգերի գավաթից հետո նա մի քիչ հետ էր վարժվել, սակայն ես այժմ վստահ եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը նա կդառնա մեր հարձակման ահռելի ուժը:
Նա շատ զգայուն է և նրան աջակցություն է հարկավոր: Ժերվինյոն շատ է ցանկանում լավ խաղալ: Նա սիրում է ֆուտբոլը: Իհարկե, երբ նա գոլ չի խփում, տխրում է:
Սակայն նա առանձնահատուկ օգուտ է բերում թիմին: Ժերվինյոն կարող է սրել իրավիճակը: Հուսամ, որ «Սուոնսիի» դարպասը խփած գնդակը վստահություն կտա նրան,- նշել է Վենգերը: