• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Լրագրողները կկարոտեն ինձ, երբ հեռանամ»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ քննադատել է լրագրողներին՝ հայտնելով, որ նրանք պետք է ավելի շատ հարգեն իրեն:

Արդեն երկար ժամանակ է, ինչ լրագրողները քննադատում են Վենգերի գործողությունները, ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս: Մինչդեռ մասնագետն առաջվա պես մնում է «Էմիրեյթսում» և այլ վերաբերմունք է ակնկալում այն հաջողությունների համար, որ նա ունեցել է Անգլիայում:

-Համոզված եմ, որ կկարոտեք ինձ, երբ հեռանամ: Երբ մենք պարտվեցինք «Բլեքբեռնին», դա չէր ձեզ առաջին հերթին անհանգստացնում:

Իմ պայմանագիրը լրանում է 2014 թվականին, բացի այդ ես արդեն 30-րդ տարին եմ անցկացնում որպես մարզիչ: Մի օր ես ձեզ կտամ ցուցակն այն ակումբների, որոնց մերժել եմ, և դուք կտեսնեք, թե ինչքան եմ նվիրված այս ակումբին:

Երբ դու աշխատում ես մի երկրում 16 տարի, ապա սպասում ես համապատասխան հարգանք քո նկատմամբ,- հայտնել է ֆրանսիացի մասնագետը: ESPN

Հետաքրքիր փաստեր