«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, հանրությունը չափից շատ է պահանջում իր կիսապաշտպան Մեսութ Օզիլից:
Ամռանը 42.5 մլն ֆունտով «Ռեալից» «Էմիրեյթս» տեղափոխվելով՝ Օզիլը կարճ ժամանակում դարձավ «զինագործների» առաջատարներից մեկը:
25-ամյա գերմանացին մեծ ներդրում ունի այն բանում, որ այժմ հենց «Արսենալն» է գլխավորում մրցաշարային աղյուսակը: Սակայն լինում են խաղեր, երբ երկրպագուները քննադատում են Օզիլին:
-Երբեմն մարդիկ սպասում են, որ մեկ ֆուտբոլիստը պետք է որոշի խաղի ելքը: Երբ մեր մոտ ինչ որ բան չի ստացվում, մարդիկ սպասում են, որ Օզիլը կվերցնի գնդակը և կուղարկի մրցակցի դարպասը:
Վստահ եմ, որ նա կարող է իր խաղին ավելացնել գոլեր խփելը: Պետք չէ քննադատել Օզիլին: Նա ընդամենը 25 տարեկան է և կարող է ավելի լավը դառնալ: Նրա լավագույն տարիները դեռ առջևում են,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Վենգերը: