• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մենք բավական աստղային չենք որոշ ֆուտբոլիստների համար»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր ակումբն այնքան էլ գրավիչ չէ աստղային ֆուտբոլիստների համար, սակայն դա այնքան էլ մեծ խնդիր չէ, քանի որ «զինագործները» կենտրոնացած են երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների հետ աշխատանքի վրա:

Երբ հայտնի դարձավ, թե որքան գումար է Վենգերը ստացել այս ամառ տրանսֆերներ իրականացնելու համար, ակնկալվում էր, որ «Էմիրեյթս» իրար հետևից մի քանի աստղային ֆուտբոլիստներ կժամանեն: Սակայն Արսենը մնում է իրեն հավատարիմ:

-«Արսենալում» մենք դեմ ենք հանդես գալիս միայն աստղեր գնելու քաղաքականությանը: Որոշ ֆուտբոլիստների համար մենք բավարար աստղային չենք և չենք կարոր արագ հաջողություն առաջարկել, որը նրանք ցանկանում են:

Մեր ուժեղ կողմերից է այն, որ երիտասարդները գիտեն, որ մենք նրանց հնարավորություն ենք տալիս: Մենք ամբողջ աշխարհում փնտրում ենք ֆուտբոլիստներ, ովքեր տաղանդավոր են և ցանկություն ունեն: Մենք փնտրում ենք նրանց շարժառիթը դեպի հաջողություն: Բացի այդ, շարժառիթը պետք է մշտական լինի, և մենք դա ստուգում ենք խաղի ընթացքում,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր