• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մենք միշտ հարգում ենք մեր նախկին խաղացողներին»

Արսեն ՎենգերԿիրակի օրը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավաստիացրել է, որ իր ակումբը հարգանքով է վերաբերվում մրցակցի հարձակվող Ռոբին վան Պերսիին:

Այս հանգստյան օրերին վան Պերսին «Արսենալից» տեղափոխվելուց հետո առաջին անգամ Էմիրեյթս կգա որպես «կարմիր սատանաների» ֆուտբոլիստ: «Զինագործների» երկրպագուները պատրաստվում են խոչընդոտել 29-ամյա հոլանդացուն, մինչդեռ Վենգերը հույս ունի, որ Ռոբինին լավ կընդունեն:

-Մենք միշտ էլ հարգում ենք այն խաղացողներին, որոնք երկար ժամանակ հանդես են եկել մեր կազմում, և լավ ենք նրանց վերաբերվում ինչպես խաղից առաջ, այնպես էլ հետո,- հայտնել է Վենգերը The Independent պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Բացի այդ, Արսենը հորդորել է իր թիմին ուշադրություն չդարձնել «Յունայթեդի» չեմպիոնական կարգավիճակի վրա:

-Նրանք չեմպիոն են, թե ոչ, ամեն ինչ նույնն է մնում: Ցանկանում եմ, որ մենք լավ հանդիպում անցկացնենք և հաղթենք նրանց: Այնպես որ ոչ մի նշանակություն չունի, թե նրանք ինչ կարգավիճակով են ժամանում,- ավելացրել է մասնագետը:

Հետաքրքիր փաստեր