«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ մտադիր չէ լուրջ որոշումներ կայացնել իր ապագայի մասին՝ հիմնվելով Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայից» կրած պարտության վրա (1:3):
-Ես ոչ մի վայրկյան չեմ մտածել հեռանալու մասին «Բավարիային» պարտվելուց հետո: Ես ունեմ պայմանագիր, որը լրանում է 2014 թվականի ամռանը: Ես վաղուց եմ աշխատում այստեղ, և ես պետք է որոշեմ, թե ինչ եմ ուզում հետագայում: Սակայն որոշումը կկայացվի ոչ շուտ քան 2014 թվականը:
Այժմ մենք պետք է միասնական և ուժեղ թիմ լինենք: Մեզ չպետք է վնասեն մարդկանց այն եզրակացությունները, որոնք արվում են մեկ խաղի հիման վրա,- հայտնել է ֆրանսիացի մասնագետը: