• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Ոչ մի վայրկյան չեմ մտածել հեռանալու մասին «Բավարիայի» դեմ խաղից հետո»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ մտադիր չէ լուրջ որոշումներ կայացնել իր ապագայի մասին՝ հիմնվելով Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայից» կրած պարտության վրա (1:3):

 
-Ես ոչ մի վայրկյան չեմ մտածել հեռանալու մասին «Բավարիային» պարտվելուց հետո: Ես ունեմ պայմանագիր, որը լրանում է 2014 թվականի ամռանը: Ես վաղուց եմ աշխատում այստեղ, և ես պետք է որոշեմ, թե ինչ եմ ուզում հետագայում: Սակայն որոշումը կկայացվի ոչ շուտ քան 2014 թվականը:

 
Այժմ մենք պետք է միասնական և ուժեղ թիմ լինենք: Մեզ չպետք է վնասեն մարդկանց այն եզրակացությունները, որոնք արվում են մեկ խաղի հիման վրա,- հայտնել է ֆրանսիացի մասնագետը: