«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարը կշարունակվի մինչև վերջին տուրը:
Այս պահին լավագույն չորս ակումբների՝ «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» և «Լիվերպուլի» միջև միավորների տարբերությունն ընդամենը 4 է: Առջևում դեռ 11 տուր կա, և Վենգերի կարծիքով, չեմպիոնը հայտնի կդառնա միայն վերջին տուրում:
-Թվում է, թե յուրաքանչյուր խաղ որոշիչ կլինի: Ոչ ոք չգիտի, թե ով կդառնա չեմպիոն: Վստահ կարող եմ ասել, որ տիտղոսը կվերցնի ամենակայուն թիմը:
Բոլորն էլ շատ խաղեր ունեն և շատ բարդ խաղեր ունեն: Պրեմիեր Լիգան բարդ առաջնություն է յուրաքանչյուր ակումբի համար: Առջևում դեռ 11 տուր կա և մինչև վերջին տուրը պայքար է լինելու,- ասել է Վենգերը: Arsenal Player