«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 13-րդ տուրի «Աստոն Վիլլա» 0-0 «Արսենալ» խաղից հետո հայտնել է իր կարծիքը.
-Չեմ պատրաստվում բողոքել տղաներից, քանի որ նրանք խաղում էին ամբողջ ուժով: Սակայն մեզ ինչ-որ բան չբավականացրեց: Մենք չկարողացանք վտանգավոր պահեր ստեղծել, իսկ եղածներն էլ բաց էինք թողնում:
Ես կարծում եմ պատճառը հոգնածությունն էր: Մենք չէինք վերականգնել ուժերը Չեմպիոնների Լիգայի նախորդ խաղից հետո,- ասել է Վենգերը: BBC Sports