«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կբացակայի ևս երկու շաբաթ: Այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Ուիլշերը կոճի վնասվածք ունի: Ավելի վաղ հայտնում էին, որ նա մոտ է վերջնականապես ապաքինվելուն և հնարավորություն ունի դաշտ դուրս գալու շաբաթ օրը կայանալիք՝ «Ռեդինգի» դեմ խաղին: Մինչդեռ ֆուտբոլիստի վերադարձը նորից հետաձգվում է:
-Ջե՞կը: Նրան ևս երկու շաբաթ է հարկավոր, այսինքն նա պատրաստ կլինի ոչ թե հաջորդ խաղին, այլ դրան հաջորդող հանդիպմանը:
Մենք մի քիչ երկարացրինք նրա ապաքինումը և հանգստանալու համար լրացուցիչ շաբաթ տվեցինք: Բժշկական տեսանկյունից դա խելացի որոշում էր,- հայտնել է Վենգերը:
Բացի այդ, Վենգերը հայտնել է, որ առաջիկա հանդիպումը բաց կթողնեն Թեո Ուոլկոտը, ով վնասվածք է ստացել Անգլիայի ազգային հավաքականի կազմում, և Կիերան Գիբսը, ով մրսածություն ունի: