«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ հույս ունի, որ իր թիմը կխուսափի «լվացքի մեքենայի» մեջ հայտնվելուց «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման ժամանակ:
Վերջին անգամ «Արսենալին» հաջողվել է Էնֆիլդից երեք միավոր վերցնել 2012 թվականի սեպտեմբերին, երբ Արտետան «զինագործների» խաղացող էր:
Ուստի Արտետան նախապես զգուշացնում է իր թիմին, որ նրանց սպասվում է թշնամական մթնոլորտ և «Լիվերպուլի» կողմից իրենց խաղը պարտադրելու փորձ։
«Դա (Էնֆիլդը) այլ բան է, ինչպես Օլդ Թրաֆորդը: Օլդ Թրաֆորդը նույնպես ունի գեղեցիկ մթնոլորտ և պատմություն և անհավատալի վայր է: Նման մի քանի վայրեր կան այս երկրում:
Երբ գալիս ես այս մարզադաշտեր, պետք է ապացուցես քեզ որպես թիմ և ցույց տաս, թե ինչ կարող ես անել։
Երբեմն դու լավագույնս չես խաղում և զգում ես, որ հակառակորդը գերիշխում է դաշտում: Կարծես չես կարողանում դուրս գալ «լվացքի մեքենայից»: Սովորում ես հաղթահարել այս իրավիճակները, բայց դա գալիս է փորձից:
Ինչպե՞ս խուսափել «լվացքի մեքենայի» մեջ հայտնվելուց։ Պետք է հետևել խաղի պլանին և այն ամենին, ինչ քննարկել եք։
Ձեր էմոցիոնալ վիճակը մեծ նշանակություն ունի, երբ խաղում եք նման մեծ մրցակիցների հետ», – Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: