«Արսենալի» գլխավոր մարզիչը՝ Միկել Արտետան, արձանագրել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգի կարգապահական խնդիրները՝ նախքան գաբոնցի հարձակվողից ազատվելու որոշումը:
Հիշեցնենք, որ 2021թ-ի դեկտեմբերին Օբամեյանգը զրկվեց ավագի թևկապից, ինչպես նաև հեռացվեց «Արսենալի» մարզումներից և խաղերից։ Արտետայի համար վերջին կաթիլը հանդիսացավ Պիեռ-Էմերիկի ուշ վերադարձն Ֆրանսիայից, որտեղ խաղացողն այցելում էր մորը:
«Արսենալի» ղեկավարության հետ իր որոշումը քննարկումից հետո Արտետան այդ մասին տեղեկացրել է Պիեռ-Էմերիկին և բացատրել թիմին, իսկ ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
«Դրա համար ես ամեն ինչ փաստաթղթավորեցի: Կան տարեթվեր, ժամեր, խոսակցություններ: Ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ եղավ: Նա շատ անգամ ուշացել է, էլ չեմ ասում մնացած ամեն ինչի մասին: Սա Ակումբ է, որը ունի ավանդույթներ, երբ նման գումար ես ստանում…»,- բացատրում է Արտետան ակումբի մեդիա տնօրեն Մարկ Գոնելլային:
Ավելի ուշ, «Արսենալն» օգտագործեց Արտետայի արձանագրած խախտումները՝ իրեն իրավական հետևանքներից փրկելու համար: Սակայն Պյեր-Էմերիկը չհամակերպվեց Միկելի որոշման հետ և շուտով տեղափոխվեց «Բարսելոնա»։