«Բայերը» հաղթեց «Չելսիի» եզրային կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոի համար մղվող պայյքարում։ Մինչև մրցաշրջանի ավարտը Հադսոն-Օդոիը վարձավարով հանդես կգա «Բայերում»։
Երկու տարի առաջ Հադսոն-Օդոին մոտ էր Բունդեսլիգա տեղափոխվելուն, բայց վերջին պահին նա մերժեց «Բավարիային» և պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ։
Այնուամենայնիվ, ինչ-որ պահի Կալումի զարգացումը կանգ առավ։ Անցած մրցաշրջանում 21-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում ընդամենը 15 հանդիպում է անցկացրել իսկ այս մրցաշրջանում ոչ մի րոպե չի խաղացել:
Հուսալով սկսել իր կարիերան՝ Հադսոն-Օդոիը պատրաստվում է մեկնել Լևերկուզեն: Ըստ Evening Standard-ի, Կալումը ընտրել է Լևերկուզենի «Բայերը», չնայած մի շարք այլ ակումբների հետաքրքրությանը, այդ թվում՝ «Նյուքասլը», «Սաութհեմփթոնը» և «Դորտմունդի Բորուսիա»:
Հրատարակությունը հավելում է, որ «Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին անձամբ խնդրել է Հադսոն-Օդոին սահմանափակվել վարձակալությամբ և վերջնականապես չհեռանալ ակումբից։