«Բայերի» սպորտային տնօրեն Ռուդի Ֆելլերը հաստատել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տրանսֆերի վերաբերյալ:
Մի քանի օր առաջ մամուլը հայտնեց, որ «ազնվականներն» արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանները: Նրանք նույնիսկ պայմանավորվել են տրանսֆերային արժեքի շուրջ, որը պետք է կազմի 25 մլն ֆունտ:
Այսօր այս պատմությունը զարգացում ունեցավ Ֆելլերի մեկնաբանության շնորհիվ: Նրա խոսքերով ինքն ու «Բայերի» գլխավոր տնօրեն Միքայել Ռեշկեն հինգշաբթի օրն այցելել են Լոնդոն և հանդիպել «Չելսիի» ներկայացուցիչների հետ:
-Այո, ես եղել եմ Լոնդոնում, և մենք բանակցել ենք: Այլևս ոչինչ չունեմ ասելու, քանի որ դեռ ոչինչ որոշված չէ,- հայտնել է Ֆելլերը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: