• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բավարիայի» վերջին առաջարկը Քեյնի համար կազմել է 120 միլիոն եվրո

«Բավարիայի» վերջին առաջարկը «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար կազմել է 120 միլիոն եվրո (103,8 միլիոն ֆունտ), ներառյալ բոնուսները:

Ըստ ESPN-ի՝ առաջարկը բաղկացած է 100 միլիոն եվրո (86,5 միլիոն ֆունտ ստերլինգ) երաշխավորված գումարից, մնացածը տրամադրվում է բոնուսների տեսքով։

«Բավարիան» ուղարկել է իր վերջնական առաջարկը ուրբաթ օրը՝ խնդրելով պատասխան տալ կեսգիշերին կամ շաբաթ առավոտյան, հայտնում է Daily Mail-ը: Այս պահին պարզ չէ, թե ինչ է ասել կամ պատրաստվում է պատասխանել «Տոտտենհեմը»։

Սակայն Մյունխենում հույս ունեն, որ այս հանգստյան օրերին կհամաձայնեցվեն Քեյնի տեղափոխության բոլոր մանրամասները։ Հակառակ դեպքում Բունդեսլիգայի չեմպիոնները կդադարեցնեն Հարիի նկատմամբ հետաքրքրությունը և կանցնեն այլընտրանքային թիրախների։

«Բավարիան» պատրաստ է Քեյնին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով։ Թոմաս Տուխելի թիմում ոչ ոք այդքան չի ստանում:

Եթե ​​գործարքը կայանա, ապա 30 ամյա անգլիացին կարող է իր նորամուտը նշել «Բավարիայի» կազմում Գերմանիայի Սուպերգավաթի խաղում հաջորդ շաբաթ օրը «ՌԲ Լեյպցիգի» դեմ խաղում:

Եթե ​​գործարքը չկայանա, ապա Քեյնը պատրաստ կլինի խաղալ 2023/24 մրցաշրջանը «Տոտտենհեմում», նախքան ազատ գործակալ դառնալը, որը պետք է դռներ բացի նրա համար շատ թոփ ակումբներում՝ չնայած իր տարիքին:

Հետաքրքիր փաստեր