• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բավարիան» վստահ է, որ հաջողությամբ կավարտի Քեյնի համար տարվող բանակցությունները

«Բավարիան» վստահ է, որ հաջողությամբ կավարտի «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար տարվող բանակցությունները:

Մինչ օրս «Բավարիան» երկու առաջարկ է ներկայացրել Քեյնի համար, որոնք երկուսն էլ մերժվել են «Տոտտենհեմի» կողմից:

Մինչ այժմ «Բավարիան» չի կարողացել համաձայնության գալ «Տոտտենհեմի» հետ Անգլիայի հավաքականի ավագի արժեքի շուրջ, սակայն մյունխենցիները ակնկալում են, որ գործարքը կկայանա, եթե երկու ակումբները կարողանան ընդհանուր հայտարարի գալ:

Ըստ Sky Sports-ի, «Բավարիայի» գործադիր տնօրեն Յան Քրիստիան Դրեզենը և «Բավարիայի» տեխնիկական տնօրեն Մարկո Նեպպեն այս շաբաթ հանդիպում են ունեցել «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ՝ փորձելով գտնել փոխզիջման ուղղի:

Երկու ակումբների միջև համաձայնության խթան կարող է հանդիսանալ այն փաստը, որ Քեյնը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել «Տոտտենհեմի» հետ:

Եթե ​​«Տոտտենհեմը» պահի Քեյնին այս տարի, ապա հաջորդ ամառ նրանք Հարիին կկորցնեն առանց որևէ փոխհատուցման, բացի այդ, ֆուտբոլիստը կարող է համալրել Պրեմիեր լիգայում «խթանների» մրցակիցների շարքերը: