• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բարսելոնան» հետաքրքրված է Վիլաշ-Բոաշի ծառայություններով

Անդրե Վիլաշ-ԲոաշՀամաձայն իսպանական Sport պարբերականի, «Չելսիի» և «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

Չի բացառվում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբը հրաժեշտ տա ներկայիս մարզիչ Խերարդո Մարտինոյին: Արգենտինացին «Բարսելոնա» է եկել անցած ամառ, սակայն դեռևս ցանկալի արդյունքներ չի ապահովել կատալոնական ակումբի համար:

Այս պահին «Բարսելոնան» Լա Լիգայի առաջատարների թվում է և մեծ է շանսերը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում հայտնվելու համար: Սակայն վերջին շաբաթների ընթացքում Մարտինոյի մեթոդների փոփոխությունը բերեց որոշ դժգոհություններ:

Բավական է ասել, որ հունվարի 4-ից հետո «Ռեալին» հաջողվել է հաղթահարել 8 միավորի տարբերությունը: «Բարսելոնայի» ղեկավարությունը լրջորեն մտածում է մարզչի փոփոխության մասին: Վիլաշ-Բոաշից բացի թեկնածուների թվում են նաև «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը և Լուիս Էնրիկեն՝ «Սելտայից»:

Հետաքրքիր փաստեր