«Բարսելոնան» հրաժարվել է «Տոտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլին ձեռքբերլու մտադրությունից: Կատալոնցիները չեն պատրաստվում պայքարել «Ռեալի» հետ, ով պատրաստվում է Բեյլի համար լոնդոնյան ակումբին առաջարկել 40 մլն ֆունտ: Իսկ ֆուտբոլիստին կառաջարկվի շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձ:
Բեյլով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Սակայն «Տոտենհեմի» սեփականատեր Դենիել Լևին հայտնել է, որ իր թիմի առաջատարներին չի վաճառի անգլիական ակումբներին:
Հիշեցնենք, որ անցած ամառ «Տոտենհեմը» Լուկա Մոդրիչին վաճառեց Մադրիդի «Ռեալին», չնայած որ «Չելսին» խորվաթ կիսապաշտպանի համար ավելի շատ գումար էր առաջարկել: The Telegraph