Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը «Բարսելոնային» ստիպել է գնալ կադրային փոփոխությունների, որը մտադիր են իրականացնել այս ամռանը: Կատալոնցիների տրանսֆերային գլխավոր նպատակներից է համարվում «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը:
Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» վաղուց են հետևում բրազիլիացի ֆուտբոլիստին և պատրաստվում են ամռանը նրա համար 35 մլն ֆունտ առաջարկել:
Սակայն «Չելսին» 25-ամյա պաշտպանին, ով վերջին շրջանում հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, գնահատում է ոչ պակաս քան 40 մլն ֆունտ: «Բարսելոնան» էլ իր հերթին պատրաստ է բարելավել առաջարկը, եթե վաճառի պահեստային կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում Դավիդ Վիլյային, ում ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:
Ավելացնենք, որ անցած ամռանը Լուիզը երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ: