«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Բարտոնը ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում», հայտնել է, որ անկախ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի արդյունքից, նա չի վերադառնա Լոնդոն:
Մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ Պրեմիեր Լիգայում մնալու «ՔՊՌ»-ի շանսերը շատ ցածր են: Թիմը 17-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդից» հետ է 7 միավորով:
Մի քանի ֆուտբոլիստներ արդեն հայտնել են, որ չեն պատրաստվում լքել ակումբը: Սակայն Բարտոնը հրաժարվում է միանալ նրանց:
-Ինչպես են մարդիկ մտածում, թե ես կխաղամ Անգլիայի երկրորդ առաջնությունում: Հնարավոր է «ՔՊՌ»-ն, բայց ոչ ես:
Իմ կարիերան այնտեղ ավարտվեց այն ժամանակ, երբ նրանք որոշեցին լսել «ֆուտբոլային գիտակ» Մարկ Հյուզին:
Ինձ դուր է գալիս Ֆրանսիան: Ես սիրում եմ «Մարսելը», նրանք սիրում են ինձ,- Բարտոնի խոսքերն է մեջբերում The Independent-ը: