«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը կարծիք է հայտնել, որ իր ներկայիս մարզավիճակը իր հնարավորությունների սահմանը չէ:
Իր հիանալի խաղի շնորհիվ 23-ամյա ուելսցին լրագրողների և ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլն արդեն 25 գնդակ է խփել, որն էլ թույլ է տալիս լոնդոնյան ակումբին՝ պայքարելու Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար: Մինչդեռ Գարեթը հույս ունի, որ ապագայում կկարողանա ավելի առաջ գնալ:
-Հուսամ, որ ես ի վիճակի եմ շատ ավելիին: Ես միայն սկսում եմ ուժերս փորձել նոր դերում՝ ազատ նկարչի դաշտի միջին հատվածում: Հետևաբար, ես դեռ շատ բան ունեմ սովորելու այս դիրքում: Դեռ պետք է մի քանի բաներ որոշեմ, և դա կարևոր է:
Միայն ցանկանում եմ ամեն մրցաշրջանում առաջընթաց գրանցել, պետք է որոշ բաներ լավացնեմ, որոշ դրվագներում պետք է աշխատեմ ինձ վրա, և ես ի վիճակի եմ դա անել,- հայտնել է Բեյլը: Sky Sports