• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեյլը հետագա առաջընթացի հույս ունի

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը կարծիք է հայտնել, որ իր ներկայիս մարզավիճակը իր հնարավորությունների սահմանը չէ:

Իր հիանալի խաղի շնորհիվ 23-ամյա ուելսցին լրագրողների և ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլն արդեն 25 գնդակ է խփել, որն էլ թույլ է տալիս լոնդոնյան ակումբին՝ պայքարելու Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար: Մինչդեռ Գարեթը հույս ունի, որ ապագայում կկարողանա ավելի առաջ գնալ:

-Հուսամ, որ ես ի վիճակի եմ շատ ավելիին: Ես միայն սկսում եմ ուժերս փորձել նոր դերում՝ ազատ նկարչի դաշտի միջին հատվածում: Հետևաբար, ես դեռ շատ բան ունեմ սովորելու այս դիրքում: Դեռ պետք է մի քանի բաներ որոշեմ, և դա կարևոր է:

Միայն ցանկանում եմ ամեն մրցաշրջանում առաջընթաց գրանցել, պետք է որոշ բաներ լավացնեմ, որոշ դրվագներում պետք է աշխատեմ ինձ վրա, և ես ի վիճակի եմ դա անել,- հայտնել է Բեյլը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր