Համաձայն BT պարբերականի, «Արսենալի» հարձակվող Նիկլաս Բենդտների վերադարձը թիմ տեղի կունենա այս շաբաթ օրը:
Ինչպես հայտնի է, այս ամառ Նիկլասը բանակցություններ էր վարում եվրոպական մի շարք ակումբների հետ, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի նորեկներ «Կրիստալ Փելեսի» և «Հալլ Սիթիի» հետ, սակայն ոչ մեկի հետ համաձայնության չեկավ: Բենդտները ստիպված էր համակերպվել «Արսենալում» մնալու մտքի հետ, որի կազմում խոստացել էր «այլևս» չխաղալ:
Ներկա պահին Բենդտները մարզվում է ընդհանուր խմբի հետ և այն մարզավիճակում է գտնվում, որ կարող է շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղում պահեստայինների թվում լինել:
«Սանդերլենդին» հյուրընկալվելուց առաջ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի կարող հույս դնել Թեո Ուոլկոտի և Յայա Սանոգոյի վրա, ովքեր իրենց հավաքականներից վնասվածքներով են վերադարձել, ինչպես նաև Լուկաս Պոդոլսկու վրա, ով դեռ երեք ամիս պետք է ապաքինվի: Այսպիսով, Բենդտները կդառնա Օլիվյե Ժիրուի միակ փոխարինողը: