«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գոհ է իր թիմի ցուցադրած խաղից և «Ուիգանի» հանդեպ տարած 4:1 հաշվով հաղթանակից:
Վերջին օրերին մամուլում ակտիվորեն խոսվում էր, որ Բենիտեսը արդեն այս շաբաթ կարող էր հեռացվել, եթե «կապույտները» չկարողանային հաղթել «Ուիգանին»:
Սակայն Բենիտեսի թիմը կատարեց երեկվա առաջադրանքը, այն էլ առանց դժվարության: «Ազնվականները» ջախջախեցին «Ուիգանին»: Մարզիչը գոհ է վերջին երեք խաղերում իր առաջին հաղթանակից:
-Տղաները շատ լավ խաղացին: Ինքներդ էլ նկատեցիք, թե ինչպես էին նրանք պայքարում: Մենք խաղացինք երեք պաշտպանով, ինչը Ռամիրեսին ազատ տեղաշարժվելու հանարավորություն տվեց: Հաճելի է տեսնել, որ ֆուտբոլիստները ամբողջությամբ իրագործում են խաղային պլանը:
Ես ընդհանրապես չեմ սիրում թերթեր կարդալ: Կարծում եմ, որ այդ լուրերը (Բենիտեսի հնարավոր հեռացման) ուղղակի շահարկումներ են: Լրագրողները ոչ մի իրական փաստեր չունեն,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Բենիտեսը: